Այն բանի հավանականությունը, որ Մեծ Բրիտանիայում վերստին կձեւավորվի խորհրդարան, որում կուսակցություններից ոչ մեկը չի ունենա վճռորոշ մեծամասնություն, շատ իրական է:
«Բոլորս ընդունում ենք, որ ճգնաժամ գոյություն ունի, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ այդ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է տրվում։ Հրայր Թովմասյանը սա պետք է ինքն ինքնուրույն աներ դեռ շատ ամիսներ առաջ, բայց թողեց՝ հասնի այնտեղ, որ խորհրդարանն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ ճգնաժամի հաղթահարման համար տալ հնարավորություն ՍԴ անդամներին։ Թե ինչքանով իրենք կօգտվեն այդ հնարավորությունից՝ կտեսնենք միայն հետագայում»,- այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքին:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատճառը վարչապետի այս տարվա հոկտեմբերի 23-ի որոշումն է՝ Իգոր Սարգսյանին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լիոնել Մեսսիի դեմ խաղալու մասին:
Վարշավայում լուրջ վթար է տեղի ունեցել ջեռուցման ցանցում, քաղաքագլուխը ճգնաժամային շտաբ է ստեղծել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական խոչըդոտներից մեկը եղել է դատական համակարգը, և այդ խնդիրը չպետք է թերագնահատել:
Դեկտեմբերի 11-ին շուրջ 10 հազար մարդ է հավաքվել Սիդնեյի քաղաքապետարանի մոտ՝ բողոքելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում կառավարության անգործության եւ ընդգրկուն անտառային հրդեհներին դիմակայելու՝ նրա անընդունակության դեմ։
Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։
Կատալոնիայի Բարսելոնայի նահանգում խոշոր հրդեհ է բռնկել լուծիչների եւ արդյունաբերական թափոնների վերամշակման գործարանում. հրդեհի մարմանը գործի են դրվել 28 հրշեջ խմբեր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:
Անցած շաբաթ ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ:)»:
Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում հայկական բանակի աշխատանքը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը անասելի զայրացնող է: Ինչո՞ւ, որովհետեւ եթե կարճ բնութագրելու լինեմ, ապա այսօր ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում գտնվող, տղա երեխային կորցրած 32-ամյա Ինետա Գալստյանի վիճակի մեղավորը անպատասխանատվության այն շրջապտույտն է, որն անցնում է ՀՀ առողջապահության նախարարության, Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի միջով:
Հայաստանից հեռանալու հնարավորությունը առաջին, առաջին, առաջին անգամ է ծագում իմ գլխում: Բայց ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունը ինձ գաղտնալսի: Եթե ոստիկանությունն անզոր է, տգետ է կամ որևէ այլ պատճառով չի կարող մեր երկրում կանխել հանցագործությունը, կամ հայտնաբերել հանցագործին, ապա հեռախոսալսումները դրան չեն օգնելու: Ընդհակառակն, հեռախոսային գաղտնասլումները խթանելու են հանցագործությունները:
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, և այն ընդունվեց բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկությամբ:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերթական անգամ անդրադառնալով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու՝ արդեն իսկ ընդունված օրենքին: Նա մասնավորապես նշում է, որ իշխանություն, որը կգա «Իմ քայլից» հետո, կչեղարկի այս օրենքը, իսկ այն դատավորները, որոնք կփորձեն հիմա օգտվել նրանից, այլևս երբեք չեն կարող նայել իրենց համաքաղաքացիների աչքերին:
Ընդդիմությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է երկրից ներողություն խնդրել վրացական բանակի ու նրա հնարավորությունների վերաբերյալ արած հայտարարության համար։
«Պատերազմը կարող ենք բացառել, եթե Հայաստանն ունենա 8 տոկոս տնտեսական աճ». Արայիկ Հարությունյան
«ԼՂ հարցի լուծման որևէ տարբերակ անընդունելի է՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից մինչ այսօր». Արայիկ Հարությունյան
«Ինձ քննադատողները գույք են դիզել արտասահմանում». Արայիկ Հարությունյան
Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել է երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին. այն հաջողվել է դիմագրավել։
«Մարտի 1-ին Արցախից զորք չի բերվել, եղել է տեղաշարժ». Արայիկ Հարությունյան
168 Մամուլի տեսություն
Երեկ 168.am-ն անդրադարձել էր նախօրեին Գյումրիում ձերբակալված երիտասարդ գործարար, Շեկո մականունով հայտնի Գարիկ Ուզունյանի ձերբակալության դեպքին: Մենք զրուցել էինք ձերբակալության պահին Գարիկ Ուզունյանի հետ եղած Կարապետ Պողոսյանի, ձերբակալված գործարարի փաստաբան Արտակ Մովսիսյանի հետ, գործի վերաբերյալ տեղեկատվություն էինք ստացել տարբեր գերատեսչություններից:
Բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են:
Աֆղանստանում Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով վրացի հինգ զինվորական է տուժել:
Այս պահին Պոլսում ընթանում է հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը, որը սկսվել է առավոտյան ժամը 9:30-ին: Պատրիարքարանի Մայր եկեղեցում հավաքվել են աշխարհիկ (103) և հոգևոր (17) պատվիրակները: Ժողովի մեկնարկին մասնակցել են նաև պատրիարքի 2 թեկնածուները՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: