
Պանրով լոշիկներ. պատրաստման եղանակը շատ պարզ է

Բաղադրիչներ
1. Չեդդեր պանիր – 200 գ
2. Կաթնաշոռ – 200 գ
3. Թարմ սամիթ
4. Կաթ – 100 մլ
5. Ալյուր – 300-350 մլ
6. Կարագ – 50 մլ
7. Փխրեցուցիչ – 2 թ/գ
8. Աղացած սև պղպեղ – 1/3 թ/գ
9. Շաքարավազ – 1-2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել ալյուրը, փխրեցուցիչը, աղը, պղպեղը և քերած պանիրը:
2. Կաթնաշոռը, կաթը, կարագը և շաքարավազը թեթևակի հարել:
3. Ալյուրը խառնել հեղուկ զանգվածի հետ, ավելացնել կտրատած սամիթը և արագ խմոր հունցել:
4. Ձեռքերով մոտ 1 սմ հաստության լոշիկներ ձևավորել:
5. Լոշիկները դնել յուղաթղթով պատված տապակի վրա, թխել 15-20 րոպե 220 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը