«Ոստիկանության գործողությունները համաչափ են եղել». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության գործողությունները համարում է համաչափ:

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն իրենց բողոքը ներկայացնելուց հետո փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը, որից հետո ոստիկանությունը դիմեց ուժի, ինչի հետևանքով բերման էր ենթարկվել 24 երիտասարդ:

«Մարդկանց խնդրում, հորդորում են, որ ճանապարհ փակելը ճիշտ չէ, նրանք բացում են, որից հետո այդ երիտասարդները նորից գալիս ու փակում են ճանապարհը, որից հետո իշխանության նախկին ներկայացուցիչները գալիս են ու այդ երիտասարդների ֆոնին փորձում քաղաքական դիվիդենտներ շահել, լավ էլի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս