
Պատրաստում ենք անուշաբույր մուրաբա մանդարիններից

Բաղադրիչներ
1. Մանդարին – 1 կգ
2. Նարինջ – 1 հատ
3. Շաքարավազ – 1 կգ
4. Ջուր – 1 բաժակ
5. Կոճապղպեղ – 2 թ/գ
6. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Մանդարիննեը և նարինջը կեղևազրկել:
2. Մրգերը դնել ընդհանուր տարայի մեջ և լցնել ջուրը:
3. Նախապատրաստական աշխատանքներից 8 ժամ անց մրգերը դնել ցածր կրակի վրա և ավելացնել կոճապղպեղը:
4. Եռալուց հետո եփել զանգվածը 30 րոպե՝ անընդհատ խառնելով:
5. Մուրաբային ավելացնել վանիլին և շաքարավազ: Եփել ևս 30 րոպե:
6. Լցնել նախապես ստերիլիզացված և չոր բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը