Բաժիններ՝

Այս տարի մոտ 500.000, իսկ մինչև 2050 թ. հարյուր միլիոնավոր ծառ կտնկվի. նախարար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ մինչև 2050 թվականը նախատեսվում է հարյուր միլիոնավոր ծառեր տնկել։ Գրառման մեջ ասվում է.

«Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք, որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան:

Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:

Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս