Բաժիններ՝

Պիկասոյի «Գլխարկով կինը» կտավը աճուրդում վաճառվել է 6,9 մլն դոլարով

Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Գլխարկով կինը» գործը, որն իսպանացի նկարիչը նկարել է 1941 թվականին, 9,1 միլիոն կանադական դոլարով (6,9 միլիոն դոլարով) վաճառվել է Տորոնտոյի Heffel Fine Art Auction House աճուրդում: Այդ մասին ասված է աճուրդային տան կայքում։

Նկարն արված է յուղաներկով կտավի վրա: Այնտեղ պատկերված է Պիկասոյի մուսան եւ սիրուհին՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ ասված է, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուներից է, որը տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում՝ 1956 թվականին Նյու Յորքի «Քուտց» պատկերասրահում ցուցադրման մեծ պատմություն ունի»: Աճուրդի սկսվելուց առաջ նկարը գնահատվել էր 8-10 միլիոն կանադական դոլար (6-7,5 միլիոն դոլար):

Պիկասոյի կտավներն ամենաթանկերից են համարվում աշխարհում: Նրա ամենաթանկ գործը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում, դարձել է 1955 թվականին ստեղծված «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) նկարը: Այն աճուրդով վաճառվել է անցյալ տարվա մայիսին 179,4 միլիոն դոլարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս