Tesla-ն Կալիֆոռնիայում ներկայացրել է իր Сybertruck առաջին էեկտրապիկապը
Միացյալ Նահանգների Tesla ընկերությունը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) առաջին անգամ ցուցադրել է Сybertruck էլեկտրամոբիլը: Շնորհանդեսը հեռարձակել են ընկերության կայքում։
Ավտոմոբիլի փորձնական նմուշը ցուցադրել են բեմից: Ինչպես հայտնել է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը, Сybertruck-ի թափքը եւ լուսամուտներն աչքի են ընկնում առանձնահատուկ ամրությամբ: Մուրճով դռանը հասցված հարվածները տեսանելի հետքեր չեն թողել դրա վրա: Ձեռնարկիչը հավաստիացրել է, որ երեսվածքը գնդականթափանց է:
Ինչպես հայտնել է Մասքը, էլեկտրամոբիլը՝ կախված շարժիչի հզորությունից եւ հաղորդակից, մատչելի է երեք տիպի լրակազմով: Դրանցից առավել կատարյալով այն կարող է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 800 կիլոմետր, ինչպես նաեւ 2,9 վայրկյանում զարգացնել ավելի քան 96 կիլոմետր/ժամ արագություն: Сybertruck-ի բեռնախցիկի ծավալը կազմում է շուրջ 2,8 հազար լիտր:
Tesla-ի ղեկավարի խոսքով՝ ամենահասարակ լրակազմով էլեկտրամոբիլը կարժենա սկսած 40 հազար դոլարից: Ավտոմեքենաներն արդեն մատչելի են պատվերի համար: Դրանք ունեն ավտոպիլոտի գործառույթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: