 
                        Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակիցներ վարչական կալանքի են ենթարկվել
 
                                    Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս նոյեմբերի 21-ի գիշերը որոշում է ընդունել 5-ից մինչեւ 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակիցների։
Դատավոր Վլադիմիր Պիլիշվիլիի վճռին դատապարտյալները եւ դատավարությանը ներկա քաղաքացիներն արձագանքել են բողոքով:
Դատավորը նաեւ վճռել է ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (335 դոլարի) չափով: Ակցիայի ընթացքում ձերբակալված եւս 25 անձանց գործերը քննվելու են նոյեմբերի 21-ին: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը քննվելու է առանձին: Ավելի վաղ տեղեկացվել է, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիայի ցրման ընթացքում բերման է ենթարկվել դրա 37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրված ոստիկանների կրագադրությունները չկատարելու եւ մանր խուլիգանության համար, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        