
Յոգան հարկավոր է օգտագործել կլինիկական ընկճախտը և մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ

Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելը եւ շնչառական վարժությունները կարող են կարճ ժամկետում թեթեւացնել ընկճախտի տագնապի ախտանիշերը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել է MedicalXpress-ի կայքում:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան հարկավոր է օգտագործել կլինիկական ընկճախտը եւ մեծ ընկճախտային խանգարումը բուժելու ժամանակ: Հետազոտությունն ընգրկել է 30 մարդու, որոնց վիճակին հետեւել են ավելի քան երեք ամիս: Ընդամենը մեկ ամիս անց պացիենտների մոտ զգալիորեն բարելավվել է քնի որակը, նրանք դարձել են ավելի հանգիստ: Ֆիզիկական հյուծվածությունը եւ տագնապները դարձել են պակաս արտահատված:
«Գիտականորեն հիմնավորված տվյալների շնորհիվ ավելի շատ մարդիկ կսկսեն յոգայով զբաղվել առողջությունը եւ ինքնազգացողությունը բարելավելու համար»,- հայտարարել է հետազոտույթան համահեղինակ, նեյրոկենսաբան Մարիսա Սիլվերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: