«Մենք ենք որոշողը՝ չենք ուզում էդպիսի նախարար ունենալ». ակցիայի մասնակից

Կրթության, գիտության, մշակույթի և սօորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԵՊՀ ուսանողները և ՀՅԴ երիտթևը կրկին Կառավարության շենքի մոտ են։ Ըստ ուսանողների, Արայիկ Հարությունյանը դեմ է հայագիտությանը, նրա օրոք հայագիտությունը հետընթաց է ապրել, ուստի պետք է հեռանա և ոլորտը ղեկավարի սրտացավ մարդ։ «Մենք ենք որոշողը՝ չենք ուզում էդպիսի նախարար ունենալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ քիչ անց բողոքի ակցիային միանալու են նաև ԵՊՀ որոշ դասախոսներ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս