![](/banners/BeFunky-design.jpg)
Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/xcu8b6piu3uuyw3tth6dilm6wx.thumb_.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»: