«Դու ո՞վ ես, որ Արցախի փոխարեն կարգավորման փաթեթ բանակցես». Սամվել Ֆարմանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2018 թ. սահմանադրական հեղաշրջումից հետո ասում էր, որ Արցախի անունից պիտի բանակցի միայն Արցախը, և ինքը լիազորված չէ բանակցելու Արցախի փոխարեն:
Երեկ ասում էր` արցախյան հարցում հենց լինի մի այնպիսի լուծում, որն իր պատկերացմամբ կբավարարի հայկական կողմերի շահերը, կբերի-կներկայացնի ժողովրդին` հանրաքվե, քննարկումներ և այլն (ուշադրություն դարձրեք` արդեն ենթագիտակցորեն վախենում է իր սիրած հանրահավաք բառից): Բայց ինչպե՞ս: Բա ո՞ւր մնաց Արցախի մասնակցությունը. Արցախն, ախր, դեռ չի մասնակցում բանակցություններին, ինչպես խոստացել էիր: Իր իսկ բառերով ասած` դու ո՞վ ես, որ Արցախի փոխարեն կարգավորման փաթեթ բանակցես:
Նիկոլ Փաշինյանի միակ զենքը, իսկապես, 24 ժ. կյանք ունեցող «Երկիր-ՀԺ» կոնցեպտն է: Նրա երազած Հայաստանում մարդկանց հիշողությունը իր խմբագրած օրաթերթի ռիթմով 24 ժ. այն կողմ չի անցնում: Ումն անցնում է` «սև» է, «ժողովրդի թշնամի», «հակահեղափոխական» և այլն: Վավեր է այն, ինչ ասվել-գրվել է վերջին 24 ժ. ընթացքում:
Ուստիև, նրա քաղաքական հիմնական հակառակորդը նրա ընդդիմախոսները չեն, ՍԴ-ն ու ԶԼՄ-ները չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես համոզել է իր ձայնազրկված ու պատանդ առնված թիմակիցներին: Նրա ամենազորեղ հակառակորդն իրականությունն է` 24 ժ. երկար ձգվող մարդկային հիշողությունը, փաստերն ու խոսքերը համադրելու, գործողությունները վերլուծելու մարդկային կարողությունն ու պարզ տրամաբանությունը:
Թե իր էդ կարճ խելքով ում և ինչու է փորձում անխելքի տեղ դնել Նիկոլը`ժամանակը դատավոր»:
Նիկոլ Փաշինյանը 2018 թ. սահմանադրական հեղաշրջումից հետո ասում էր, որ Արցախի անունից պիտի բանակցի միայն Արցախը, և ինքը…
Gepostet von Farmanyan Samvel am Sonntag, 3. November 2019