
«Ինձ չի զարմացնում, որ Ռոնալդուն ավելի քիչ է գոլ խփում Իտալիայում»․ Իբրահիմովիչ

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսել է իր կարծիքը «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ:
«Ես շատ հարգում եմ Կրիշտիանուին: Նա շատ է աշխատում և խաղում է ամենուր: Չնայած Իտալիայում ֆուտբոլը բոլորովին այլ է: Ինձ չի զարմացնում, որ նա այստեղ ավելի քիչ է գոլ խփում, քան նախկինում»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն ակումբի մակարդակով մասնակցել է 9 հանդիպման: Նա իր ակտիվում ունի 5 գոլ և մեկ գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան