Բաժիններ՝

Ֆեդերերն ուզում է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Այս մասին գրում է Olympic Channel-ը: «Սիրով կմասնակցեմ Օլիմպիական խաղերին, քանի որ դա ցանկանում է իմ սիրտը»,-ասել է մարզիկը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրցաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս