Տղամարդու վարքագծի 10 տեսակ, որոնք պետք է քեզ մոտ կասկած հարուցեն
1. Նա տարված է քեզնով
Դուք ընդամենը 2-3 ժամադրություն եք ունեցել, բայց նա արդեն քեզ իր ընկերուհին է անվանում: Նա քեզ գիշեր-ցերեկ հաղորդագրություններ է գրում ու ցանկանում ծանոթացնել ծնողների հետ: Իհարկե, միգուցե նա լավ տղա է, ով գիտի, թե ինչ է ուզում: Իսկ միգուցե նրան պարզապես դուր է գալիս հարաբերությունների մեջ լինել, և կարևոր չէ, թե ում հետ: Զգույշ եղիր:
2. Նա չափազանց հետաքրքրասեր է
Սկզբում դա կարող է լավ նշան թվալ: Նա շատ հարցեր է տալիս, քանի որ դու իրեն հետաքրքիր ես, բայց արդյո՞ք նա իր մասին ինչ-որ բան պատմում է քեզ: Միգուցե նա այդպիսով ուշադրությունը շեղում է քեզնից, կամ նա, թերևս, ունի հանցավոր մտադրություններ:
3. Նա շատ զգույշ է
Միգուցե նա շատ բարդ նախկին հարաբերություններ է ունեցել և պատրաստ չէ կրկին սիրահարվել: Այնպես չէ, որ դա վատ նշան է, բայց պետք է զգույշ լինել: Հավանաբար նրան շատ ժամանակ կպահանջվի, մինչև նա կթուլանա ու էմոցիաներ կդրսևորի: Եթե դու կարող ես սպասել, լավ, իսկ եթե ոչ, դա նույնպես նորմալ է:
4. Նա չափազանց շատ է խոսում
Նա սիրում է բամբասել: Նա քեզ ամեն ինչ պատմում է իր ընկերների, հարազատների, գործընկերների մասին: Այնպես որ, դու չես կարող նրան վստահել քո գաղտնիքները: Քանի որ հավանաբար նա դրանք նաև ուրիշներին է պատմում:
5. Իրականում նա այնպիսին չէ, ինչպիսին սոցիալական ցանցում է
Երբ դուք հաղորդագրություններ էիք գրում միմյանց, քեզ մոտ նրա որոշակի կերպարը ձևավորվել էր: Բայց իրականում նա բոլորովին այլ մարդ դուրս եկավ: Տարօրինակ է: Ու դուք չեք կարողանում հասկանալ` ինչպիսին է նա իրականում:
6. Նա չի ուզում քեզ համար ջանքեր գործադրել
Ժամադրություն ասվածը, նրա պատկերացմամբ, տուն պիցցա բերելն է ու ֆիլմ դիտելը: Նա ծույլ է ու չի ուզում ջանքեր գործադրել, որ դու քեզ առանձնահատուկ զգաս: Ուրեմն էլ ինչի՞դ է նա պետք:
7. Նա չի կարողանում կողմնորոշվել
Եթե դուք շուրջ մեկ ամիս եք հանդիպում, իսկ նա դեռ վստահ չէ իր զգացմունքների մեջ, դա պատահական չէ: Նա գիտի, թե ինչ է ուզում, և դա քեզ հետ հարաբերությունները չեն: Իսկ քեզ հետ նա պարզապես ժամանակ է անցկացնում:
8. Նա անհետ կորչում է
Նա հետևողական չէ: Նա կարող է պարզապես հանկարծակի դադարեցնել քեզ գրել ու զանգել՝ առանց բացատրությունների: Այո, նա կարող է գործեր ունենալ, բայց նա կարող է այդ մասին ասել նախապես: Իսկ եթե նա պարզապես հանկարծակի անհետ կորչում է, դա հարգալից չէ քո հանդեպ:
9. Նա միշտ «մտած» է իր հեռախոսի մեջ
Նույնիսկ ժամանակակից հարաբերություններում, երբ հեռախոսը մեր ամեն ինչն է, դրանք չպիտի տեղ ունենան ժամադրությունների ժամանակ: Եթե նա թերթում է իր ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջը, մինչ դու ինչ-որ բան ես պատմում, չարժէ, որ քո թանկ ժամանակը նրա վրա վատնես:
10. Նա խաբում է
Նա ասում է, որ հարաբերություններ է ուզում, բայց դրա համար ոչինչ չի անում: Նա ասում է, որ ուզում է միշտ քեզ հետ լինել, բայց նույնիսկ պլաններ չի կազմում, որ հանդիպի քեզ հետ: Նա խաբում է, և նրա բառերը չեն համընկնում նրա գործերի հետ: Փախիր նրանից հնարավորինս արագ:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը