
Անհավանական. վազորդ Կիպչոգեն մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 2 ժամից քիչ ժամանակահատվածում

Քենիացի վազորդ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էլիուդ Կիպչոգեն պատմության մեջ առաջին անգամ Մարաթոնյան վազքի տարածությունը հաղթահարել է 2 ժամից պակաս ժամանակահատվածում:
Վիեննայում մրցավազքում (42 կմ 195 մ) Կիպչոգեն տարածությունը հաղթահարեց 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում: Պատմության մեջ առաջին անգամ մրցատարածությունը հաղթահարվեց նման ժամանակահատվածում:
Քանի որ մրցաշարը չէր անցկացվում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո, մարզիկի գրանցած արդյունքը ռեկորդային չի համարվում: