Բաժիններ՝

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել եմ 20-ից ավելի բնակարան թալանած տղամարդուն

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման ենթարկեցին Ջերմուկի 44-ամյա մի բնակչի:

Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

44-ամյա տղամարդը խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հիմնականում պատուհանները հարմարեցված գործիքով բացելու միջոցով, շուրջ 19-ը բնակարնային գողություն է արել, նույն եղանակով ևս 4 բնակարանային գողություն էլ կատարել էր մարզերում:

Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:
Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031