Բաժիններ՝

30 միլիոն դրամ՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու համար

Կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 30 միլիոն դրամ հատկացնել ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Գումարն անհրաժեշտ է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության հաղթողներին պարգևատրելու նպատակով։

Ըստ նախագծի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթողների թիվը 45 է, նրանք հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական բիզնեսով փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ  «Մեր ժամանակի հերոսը»  մրցանակաբաշխությունը։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս