«Արցախը զորավարժությունների ժամանակ «Սմերչ» է կիրառել». ԶՈՒ ԳՇ պետ
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների ժամանակ փորձարկվել են որոշակի տեսակի ռազմական տեխնիկա, նորագույն սպառազինություն, որը մենք ստացել ենք վերջին ժամանակները: Դրանք եղել են հակատանկային և հակաօդային սպառազինության նոր մշակումներ»: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Նա տեղեկացրեց, որ հակաօդային ստորաբաժանումները կատարել են նաև անօդաչու թռչող սարքի խոցում, այն դեպքում, երբ դրա արտացոլող մակերեսն ավելի փոքր է: Դա, ըստ Դավթյանի, եղել է այդ հարցում նոր արդիականացումների շնորհիվ:
Այս համատեքստում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նշեց, որ զորավարժությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը կիրառել է նաև իր սպառազինության մեջ գտնվող «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ