
ՀՀ քաղաքական վերնախավը ծաղիկներ է խոնարհել հանուն Անկախության զոհվածների հիշատակին

Այսօր Հայաստանը նշում է իր Անկախության 28-ամյակը: Այս առիթով ՀՀ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն անկախության զոհվածների հիշատակին։
«Եռաբլուր» են ացելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաև փոխվարչապետեր, նախարարներ ու պատգամավորներ:
Նրանք ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աղոթք է կարդացել զոհվածների հոգու հանգստության համար:
Արարողությունից հետո նրանք գնացել են Գյումրի, որտեղ այս տարի տեղի են ունենալու Անկախության տոնի նվիրված միջոցառումների մեծ մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ