
Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի ԱԱ-ում B ենթախմբում 6-րդն է

Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Կանանց 59 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը B ենթախմբում նախ պոկեց 92 կգ և հրեց միայն 110 կգ: Երկամարտի 202 կգ արդյունքով ծանրորդն աշխարհի առաջնության B ենթախմբում միայն 6-րդն է:
Ծանրամարտի աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: