Արարատի մարզպետի և նորաշենցիների հանդիպումն անցնում է թեժ մթնոլորտում

Արարատի մարզպետարանում մարզպետի, Նորաշենի բնակիչների ներկայացուցիչների և Նորաշենի համայնքի ղեկավարի հանդիպումն անցնում է թեժ մթնոլորտում։

Նորաշենցիները փորձում են հասկանալ, թե Նորաշենի ավագանու նիստի արձանանագրությունը մարզպետարանն ինչո՞ւ չի ներկայացնում, որով որոշել են դադարեցնել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները։

Մարզպետարանում էլ նշում են, թե ուղարկել են պաշտոնապես։

Մարզպետ Գարիկ Սարգսյանը հորդորեց պահպանել հանգստություն, հակառակ դեպքում հանդիպումը կդադարեցնի։ Նորաշենի ղեկավարը տեղեկացրեց, որ ավագանու անդամներից մեկի ստորագրությունը կեղծել են, որի համար դիմելու է դատախազություն, դատարանում էլ կվիճարկի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշումը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30