
ՔԿԾ պետը ստուգայցեր է կատարել քրեակատարողական հիմնարկներ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ աշխատանքային այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարումը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը տեղակալներ, արդարադատության գնդապետներ Ռոբերտ Մինասյանի և Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 27-ին կրկին այցելել է «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ծառայության պետը շրջել է հիմնարկներում և գոհունակություն հայտնել նախորդ այցի ընթացքում տրված հանձնարարականները սեղմ ժամկետներում լիովին և պատշաճ կատարելու համար:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շրջայցի ժամանակ ծառայության պետը զրուցել է նաև անչափահաս կալանավորված անձանց հետ, լսել նրանց խնդիրները՝ վերջիններիս ուշադրությունը բևեռելով հատկապես լիարժեք ուսում ստանալու վրա: