Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 27-ին, ժամը 17:41-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 57-րդ կմ-ին բախվել են «Renault» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Lexus» (վարորդ՝ Հուսիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները մեկ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Մյուս ավտոմեքենայի վարորդը և մյուս ուղևորը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: