Բաժիններ՝

«Մարդիկ ծիծաղում են մեզ վրա, քանի որ մենք նախկինում նրանց շատ ենք ցավեցրել». Էվրան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան Ինստագրամի իր էջում դիմել է թիմի երկրպագուներին:

«Ինչպես ես միշտ ասում եմ՝ մարդիկ ծիծաղում են մեզ վրա, քանի որ անցյալում մենք նրանց շատ ենք ցավեցրել: Հիմա, եթե դուք մեզ չեք աջակցում, երբ մենք դժվարություններ ունենք, նշանակում է, որ չեք կարող աջակցել, երբ հաղթում ենք:

Մեզ միայն դրական էներգիա է պետք «Յունայթեդի» բոլոր երկրպագուների կողմից: Ես գիտեմ, որ մենք բոլորս պետք է միասին աշխատենք՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր դերն այս ակումբի համար: Հավերժ կարմիր»,- գրել է Էվրան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս