Ձվածեղով և ավոկադոյով տոստ՝ առողջ նախաճաշի համար
Բաղադրիչներ
1. Հացահատիկային հաց – 2 կտոր
2. Ձու – 2 հատ
3. Ավոկադո
4. Մաղադանոս – 2 ճյուղ
5. Լայմ – 0.5 հատ
6. Չիլիի փաթիլներ
7. Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ավոկադոն պատառաքաղով տրորել, խառնել կտրատված մաղադանոսի և լայմի հյութի հետ, ավելացնել աղ և պղպեղ:
2. Հացը պատրաստել տոստերում: Ձվածեղ պատրաստել:
3. Հացի վրա տարածել ավոկադոյի խյուսը, դնել ձվածեղը և չիլիի փաթիլներ ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը