Բելա Հադիդը Նյու Յորքում նորաձևության շոուին մասնակցել է ժանյակազարդ ներքնազգեստով
Պաղեստինյան ծագմամբ սուպերմոդել Բելա Հադիդը մասնակցել է փոփ-կատարող Ռիհաննայի կողմից հիմնված Savage x Fenty ներքնազգեստի բրենդի նորաձեւության շոուին, որն անցկացվել է Նյու Յորքում, Barclays Center-ի բեմում: Ցուցադրությունից լուսանկարներ են հրապարակվել Հադիդի Instagram-օգտահաշվում։
Մոդելը բեմի վրա է հայտնվել հանդերձանքով, որը բաղկացած է դեղին երանգի կրծկալով՝ կենտրոնում զետեղված մեծ քարով, եւ համապատասխան գույնի բարձր գոտկատեղով ժանյակազարդ կիսավարտիքով, որոնք ժապավենով կապված են կողքերին: Հադիդի կերպարն ամբողջացվել է երկար գուլպաներով, մեծ ոսկյա թեւնոցներով, գոտկատեղին՝ շղթա-գոտիով եւ ժանյակազարդ թիկնոցով, որը ծածկում է մոդելի գլուխը: Ամբողջ հագուստը պատրաստված է արեւելյան ոճով: