Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իշխանություններին սթափվելու կոչ են անում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի երթով Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրից շարժվեցին դեպի Ազգային անվտանգության շենքի մոտ են, նրանք պահանջում են արդար դատավարություն և Ռոբերտ Քոչարյանի անհապաղ ազատ արձակումը՝ համարելով, որ դատարանի որոշումն ապօրինի է։
Քոչարյանի աջակիցներին միացել է նաև նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Քոչարյանի աջակիցներն ԱԱԾ-ի մոտ հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը պետականակերտ նախագահ է, և իրենց հույսը կապում են միայն նրա հետ։
Երկրորդ նախագահի աջակիցներն իշխանություններին սթափության կոչ արեցին՝ հայտարարելով, որ կրկեսի վերածելու հայրենիք չունեն։
Նրանք նաև հիշեցրին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Կանգ առ» կոչը՝ հիշեցնելով, որ նման հորդորով Նիկոլ Փաշինյանին դիմել է նրա ամենամտերիմ անձանցից մեկը:
Զվարթ Խաչատրյան