Բաժիններ՝

Համեղ և արագ ընթրիք. պանրով մակարոններ

Բաղադրիչներ

1. Մակարոնեղեն – 150 գ
2. Կաթ – 225 գ
3. Չեդդեր պանիր – 150 գ
4. Պարմեզան պանիր – 50 գ
5. Ալյուր – 30 գ
6. Կարագ – 25 գ
7. Աղ, պղպեղ, մշկընկույզ, կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Մակարոնները խաշել:

2. Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուրը՝ անընդհատ խառնելով: Աստիճանաբար ավելացնել մի փոքր տաքացրած կաթ՝ անընդհատ խառնելով: Եփել սոուսը՝ մինչև խտանա, համեմել:

3. Պանիրներն անցկացնել քերիչով և լցնել սոուսի մեջ, խառնել: Այնուհետև սոուսին ավելացնել պատրաստի մակարոնները, խառնել:

4. Ամբողջ զանգվածը լցնել տապակի մեջ և 10-15 րոպե ուղարկել 220 աստիճան ջեռոցը: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս