Ալկոհոլը լավ է շաքարային դիաբետով հիվանդների համար. գիտնականներ

Հարավարևելյան համալսարանի (Չինաստան) Բժշկության դպրոցի գիտնականները հայտարարել են շաքարային դիաբետով հիվանդների համար ալկոհոլի օգտակարության մասին, գրում է korrespondent.net-ը:

Մասնագետների կարծիքով՝ ալկոհոլի օգտագործումն ասոցիացվում է արյան մեջ տրիգլիցերիդների (ճարպերի) և ինսուլինի մակարդակի նվազման հետ: Թույլատրվում է օրական օգտագործել ոչ ավելի, քան 20 գ ալկոհոլ, ինչը համապատասխանում է մոտ մեկուկես բանկա գարեջրին, մի բաժակ գինուն կամ 50 մլ թունդ ալկոհոլին:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ ալկոհոլը կունենա դրական ազդեցություն, եթե շաքարային դիաբետով հիվանդները հետևեն բժշկական մյուս ցուցումներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս