
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
Նրա խոսքով կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:
«Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ:Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն»,-ավելացրել է նա: