Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ներկա են գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում սեպտեմբերի 13-ին ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկվտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին, որը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։