Բաժիններ՝

Առողջապահության փոխնախարարները և ԱԱՏՄ նորանշանակ ղեկավարը կարևորել են համագործակցությունը

Առողջապահության նախարարի տեղակալները հանդիպել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանի հետ: Շնորհավորելով պատասխանատու և կարևոր այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարի տեղակալները գործընկերոջն են ներկայացրել ոլորտի խնդիրները և նախարարության որդեգրած քաղաքականությունը: Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել ոլորտային պատասխանատուներին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու առնչությամբ և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի կողմից իրականացվող մոնիտորինգի ու վերահսկողության արդյունքում հնարավոր կլինի մի կողմից վեր հանել հիմնախնդիրները, մյուս կողմից` դրանց տալ լուծումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են վերջին շրջանում կատարված փոփոխությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ռազմավարություն մշակելու դրույթները:

Հանդիպման մասնակիցները կարևորել են երկուստեք սերտ համագործակցության անհրաժեշտությունը` սանիտարահամաճարակաբանական, բժշկական օգնության որակի, դեղերի քաղաքականության, լիցենզիոն և այլ ոլորտներում` ընդգծելով, որ միասնական ջանքերի շնորհիվ` առողջապահության համակարգում լուրջ հաջողություններ կգրանցվեն` կարգավորման և վերահսկողության առումով: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար նմանատիպ կառուցողական հանդիպումներ ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս