Բաժիններ՝

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացած անձին ու գողոնը

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։

Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Գողացված արագաչափը հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30