Բաժիններ՝

«Որդիս ցանկանում է խաղալ այնտեղ, որտեղ նա երջանիկ է: Իսկ «Բարսելոնայում» նա շատ երջանիկ էր». Նեյմար

Նեյմար Դե Սիլվան՝ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի գործակալն ու հայրը, խոսել է որդու՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:

«Որպես գործակալ, դու անօգնական ես զգում, երբ ակումբը փոխելու հնարավորություն չկա: Պայմանագիրը դադարեցնելու տարբերակ չի եղել, և այս ամենը շատ բարդ է:

Մենք չէինք կարող համաձայնության գալ: Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ Նեյմարի համար, և արդյունքը, միգուցե, լավագույնն էր այս իրավիճակի համար:

Ակումբների միջև բանակցություններն ավարտված չեն: Նեյմարը ցանկանում է խաղալ այնտեղ, որտեղ նա երջանիկ է: Իսկ «Բարսելոնայում» նա շատ երջանիկ էր:

Երբ «Բարսելոնայի» նրա ընկերները հարցնում էին, թե արդյո՞ք նա կվերադառնա, նա շատ էր հուզվում»,- ասել է Նեյմար ավագը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս