Զիդանը կորցրել է ազդեցությունը «Ռեալում». AS
Իսպանական AS պարբերականը հրատարակել է նյութեր, որոնցում նկարագրվում է Զինեդին Զիդանի ներկայիս իրավիճակը Մադրիդի «Ռեալում»:
Մասնավորապես, նյութի հեղինակը նշում է, որ տվյալ պահին Զիդանն այլևս չունի այն ազդեցությունն ակումբի համակարգում, որը նա ուներ «Ռեալում» իր երկրորդ շրջանի սկզբում:
Դրա համար կան մի քանի պատճառներ:
Նախ, Զիդանի՝ ակումբ վերադառնալուց հետո կայացած 14 խաղերից միայն վեցում է «Ռեալը» հաղթանակ տոնել, չորս անգամ ոչ-ոքի է խաղացել և նույնքան պարտություններ կրել:
Նշվում է նաև խաղացողների ընտրությունը Զիդանի կողմից: Թիմից հեռացել ենն Ռեգիլոնը, Սեբալյոսը և Լյորենտեն, որոնք այլ ակումբներում իրենց ելույթներով լավ տպավորություն են թողնում:
Եվս մեկ գործոն, որը դուր չի գալիս ակումբի երկրպագուներին. Կեյլոր Նավասը, ով ակումբի երկրպագուների ֆավորիտն է: Սկզբում ֆրանսիացին նախապատվությունը տալիս էր Տիբո Կուրտուային, և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թույլ տվեց, որ կոստառիկացին հեռանա Փարիզ:
Մադրիդի «Ատլետիկոյից» կրած 3:7 հաշվով պարտությունը ևս մեկ մեծ հարված էր «սերուցքայիններին»: Մադրիդում պատրաստ են ձեռքերի վրա տանել Վինիսիուսին, սակայն, ըստ երկրպագուների և ակումբի որոշ աշխատակիցների, հենց Զիդանի պատճառով է, որ ֆուտբոլիստը խաղի անկում է ապրում:
Շատերին դուր չի գալիս նաև խաղի մարտավարական անորոշությունը: Գրեթե յուրաքանչյուր խաղում զգալի փոփոխությունները և մարտավարական տարբեր սխեմաները չեն ոգևորում «Արքայական ակումբի» երկրպագուներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը