Բաժիններ՝

Փրկարարները Արգելի ՀԷԿ-ի ջրամբարից տղամարդու դի են դուրս բերել

Փրկարարները Արգելի ՀԷԿ-ի օրվա կարգավորման ջրամբարից (ՕԿՋ) դուրս են բերել Աշոտ Ծ.-ի (ծնված 1954 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 17:16-ին տեղեկություն էր ստացել, որ Կոտայքի մարզի Արգել ՕԿՋ-ում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ՕԿՋ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս