Երևանում կամրջի սյանը բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 12:50-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Եռաբլուր» պանթեոնի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Սեբաստիայի փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա տանող հատվածում` կամրջի տակ, «Chevrolet Corvette» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի սյանը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30