Բաժիններ՝

Հայաստանին է արտահանձնվել ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվայից Երևան է տեղափոխվել Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ։ Նա 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը թաքնվում է Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում։

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հետախուզվողը հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Հայտնաբերումից մեկ տարի անց 48-ամյա տղամարդը արտահանձնվել է Հայաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս