Բաժիններ՝

Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է և որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։

Հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։

Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ՝ դեպքի հաջորդ օրը հայտնաբերելով նրան։ Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել ու առգրավվել է։

Հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30