
Ոստիկանները «Հայփոստ» ՓԲԸ սրահում հետախուզվողի են հայտնաբերել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության սրահից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի 26-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով ապօրինի թմրաշրջանառությանը հանցակցելու մեղադրանքով: