«Իսրայելում մեզ դեսպանություն պետք է. պատճառները շատ են». Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսրայելում մեզ դեսպանություն պետք է: Պատճառները շատ են:

Հայկական համայնքի առկայություն, Հայ Առաքելական եկեղեցու կարևորգույն սրբատեղի, (Էջմիածնի և Պատրիարքության փոխհարաբերությունները նույնպես մարտահրավեր են) հայկական թաղամաս, որի միջով կարող է պատ կառուցվել, վերջապես մի պետություն, որը մեր թշնամուն 5մլրդ դոլարի զենք է վաճառել ու վաճառում: Այլ մարտահրավեր է Ադրբեջան-Իսրայել խորացող քաղաքական հարաբերությունները, որը մեզ վրա բացասաբար է անդրադառնում Մերձավոր Արևելքից մինչ միջազգային կառույցներ:

Էլ չասեմ, թե ինչ կարևոր է այս դեսպանության բացումը Վաշինգտոնի հետ հարաբերությունների կոնտեքստում:

Իմ պատկերացրած քայլերի հաջորդականությունը հետևյալն է.

1. Տեղեկացնել մտադրության մասին և ներկայցնել դեսպանության բացման կարևորությունն ու հիմնավորումը մեր բարեկամ Իրանին:

2. Չսպասել փոխադարձության սկզբունքով Իսրայելի դեսպանության բացմանը Երևանում (նրանց դեսպանություն Հայաստանում առանձնապես պետք չի):

3. Դեսպանություն բացել Թել Ավիվում:

4. Ռազմական կցորդի գրասենյակ, կամ գլխավոր հյուպատոսություն` Երուսաղեմի հայկական թաղամասում:

5. Դեսպան նշանակել մի մարդու, ով դիվանագիտական ծառայության փորձ ունի Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում (մոտավորապես գիտեմ ում):

Վստահ եմ, բազմավեկտոր դրական էֆեկտի հարցում»:

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10157588141180421

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30