
Քուվեյթի Էմիրը հոսպիտալացվել է ԱՄՆ-ում

Քուվեյթի պետության Էմիր Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբեր աս Սաբահը հոսպիտալացվել է Միացյալ Նահանգներում, նրա հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հետաձգվել է: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նախագահն իր ընկերոջը շուտափույթ ապաքինում է մաղթում եւ պատրաստ Է նրան ողջունելու Վաշինգտոնում, հենց որ նա իրեն լավ զգա»,- ասված է Դիրի հայտարարության մեջ:
Թրամփի եւ Քուվեյթի Էմիրի հանդիպումը պլանավորված էր սեպտեմբերի 12-ին:
Դիտորդները կարծում են, որ ամերիկյան կողմը ցանկանում է կանխապահովել Քուվեյթի աջակցությունը Պարսից ծոցում միջազգային ռազմական կոալիցիայի ստեղծման գործում՝ պաշտպանելու նավթի փոխադրումներն Իրանի գործողություններից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: