Բաժիններ՝

British Airways-ը 1,5 հազար չվերթ է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

Մեծ Բրիտանիայի British Airways ավիաընկերությունը հարկադրված է եղել չեղարկելու 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը սկսվել է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը եւ կտեւի երկու օր: Ինչպես նշված է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթների ուղեւորները չպետք է ժամանեն օդանավակայաններ։

Ինչպես հայտնել է Daily Telegraph թերթը, սեպտեմբարի 9-ին եւ 10-ին գործադուլը, որն սպառնում է դառնալ խոշորագույնն ընկերության պատմության մեջ, կվերաբերի British Airways-ի 280 հազար ուղեւորների: Գործադուլի պատճառ են դարձել ընկերության օդաչուների պահանջներն աշխատավարձների բարձրացման եւ աշխատապայմանների բարելավման վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում օդաչուների արհմիությունը մերժել է աշխատավարձերը երեք տարվա ընթացքում 11,5 տոկոսով բարձրացնելու գործատուի առաջարկությունը, ինչը British Airways-ում «արժանի առաջարկություն» են համարում:

Այժմ British Airways-ի օդանավերի հրամանատարները տարեկան միջին հաշվով ստանում են 167 հազար ֆունտ (205 հազար դոլար): Երկրորդ օդաչուների միջին աշխատաարձը 70 հազար ֆունտ է (86 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս