Լևոն Մնացականյանը «մեծ ուրախությամբ» կներկայանա ապրիլյան հանձնաժողովին. news.am
Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը կարծում է, որ ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովն իրեն կհրավիրի: News.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասել է, որն ինքն ուրախությամբ կներկայանա:
«Դեռեւս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,- հավելել է նա:



