Բաժիններ՝

«Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության և վարչապետի» գործով նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել

Ամիսներ առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մշակույթի նախարարության, քանի որ մարտի 26-ի երեկոյան Մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ դադարեցվել են նրա լիազորությունները տնօրենի պաշտոնում։

Ըստ Կոնստանտին Օրբելյանի և Օպերային թատրոնի աշխատակիցների մեծմասնության՝ նրան պաշտոնից հեռացնելն անօրինական է, ուստի պետք է շարունակի իր լիազորությունները տվյալ պաշտոնում։

Հիշեցնենք, որ Կ. Օրբելյանը վարչական դատարան է դիմել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումը, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 3-ի  իր լիազորությունները դադարեցնելու մասին հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։

Կոնստանտին Օրբելյանը դիմել է նաև քաղաքացիական հայցով՝ իրավունքը ճանաչելու, հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումար վճարելու պահանջով:

168.am-ի հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանի շահերի պաշտպան Տիգրան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսին տեղի է ունեցել նախնական դատական նիստը, որին պատասխանող կողմը չի ներկայացել, տվյալ դեպքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, նիստին չեն ներկայացել նաև Օպերային թատրոնից։

«Սեպտեմբերի 11-ին նշանակված է դատաքննություն, հիմա առաջին դատական նիստն անցկացվել է, դատավարական բոլոր գործողությունները կատարվել են։ Եթե մենք հայցադիմում ենք ներկայացրել, ապա գտել ենք, որ Օրբելյանին պաշտոնից ազատելը հիմնավորված չէ։ Մենք բոլոր հիմնավորումները ներկայացրել ենք հայցադիմումի մեջ, մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանում ազատման հիմքերը մի քանիսն էր նշվում, լեզվի հարցն էր, գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնի համատեղելիության հարցն էր, և այլն»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս