Բաժիններ՝

Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել է ճերմակ լողազգեստով

Ամերիկացի թոփ-մոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին հանրության մեջ հայտնվել է բիկինիով: Պապարացիների լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։

Սեպտեմբերի 5-ին 28-ամյա մոդելը Նյու Յորքի փողոցներ է դուրս եկել իր սեփական բրենդի՝ Inamorata Woman-ի հավաքածուից ճերմակ լողազգեստով, սեւ անդրավարտիքով եւ կոճակներն արձակած թրենչով: Իր կերպարը նա համալրել է բարձրակրունկ բոկոտիկներով եւ փոքրիկ նարնջագույն պայուսակով:

Հրատարակության տվյալներով՝ այս տեսքով նա ուղեւվորվել է Lincoln մշակութային կենտրոն՝ մասնակցելու Նյու Յորքում Նորաձեւության շաբաթից առաջ կազմակերպված նախապատրաստական միջոցառմանը: Էմիլի Ռատակովսկու բիկինիի արժեքն ընկերության կայքում կազմում է 160 դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս