
«Մենք տեսել ենք Ռոնալդինիոյին և Ռոնալդուին, բայց Մեսսին լավագույնն է վերջին 15 տարիներին». Ֆաբրեգաս

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը խոսել է «Բարսելոնայի» նախկին թիմակից, հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
– Կլինի՞ ապագայում Մեսսիի մակարդակի խաղացող:
– Դա կարծես անհնար է թվում: Մենք տեսել էինք Ռոնալդինիոյին, Ռոնալդուին: Նրանք անհավատալի խաղացողներ էին, որոնք ունակ էին հրաշքներ գործել, բայց Մեսսին լավագույնն է վերջին 15 տարիներին: Նրա համար սա 17-րդ մրցաշրջանն է: Նա լավագույնն է 18 տարեկանից սկսած:
Ես տեսել եմ անհավատալի բաներ: Նա երեք օրը մեկ գոլեր էր խփում, հետո մեկնեց Արգենտինա և վերադարձից անմիջապես հետո 3 գոլի հեղինակ դարձավ: Հավատացեք, սա նորմալ չէ»,- ասել է Ֆաբրեգասը:
Սիրարփի Աղաբաբյան