«Հուսով եմ, որ կտեսնեք ինձ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում՝ որպես մարզիչ». Վենգեր
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ինքը հակված չէ ֆուտբոլային կարիերայի վերսկսմանը:
«Ինչ վերաբերում է 2022 թվականի Աշխարհի գավաթին, ես պատկերացնում եմ, թե ինչպես եմ աշխատում թիմի հետ: Բավական ժամանակ կանցնի իմ վերջին գործից, այնպես որ, դեմ չեմ լինի:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ստացվում, բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ միշտ ցանկացել եմ մեկնել Աշխարհի գավաթին: Ես զգում եմ, որ մարզչի խնդիրն է՝ լինել այնտեղ, որտեղ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները ֆուտբոլ են խաղում:
Հուսով եմ, որ ինձ երեք տարի հետո կտեսնեք Կատարում:
Ես դեռ չեմ կարողանում հարմարվել այն փաստին, որ այլևս երբեք չեմ լինելու մարզչական նստարանին: Ինձ առաջարկեցին ինչ-որ բան` միջին ինչ-որ բան:
Այն, ինչ ես միանշանակ ուզում եմ, դա կիսելն է ֆուտբոլում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը: Ես կցանկանայի կրկին սուզվել մրցակցության մթնոլորտում:
Այո, դժվար էր որոշ մարդկանց մերժելը: Նրանք նշանակել են այլոց, և ես չեմ ուզում, որ նրանք իրենց զգան երկրորդական»,- ասել է Վենգերը:
Սիրարփի Աղաբաբյան