Հակոբ Հակոբյանին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ <ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը զգալի նվազեցրել է հարկային վճարումները։ Խոսքը «Սեւան-Արփա» ընկերության մասին է։

Ինչպես հայտնի է, Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում։ Բայց, չնայած սրան, տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում։ Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 410 մլն 685 հազար դրամի հարկ ու տուրք։

Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերության կատարած հարկային վճարումները կազմել էին 607 մլն 261 հազար դրամ։ Նույն կարգավիճակում է նաեւ նախկին պատգամավորի մյուս ընկերությունը՝ «Բազենք»-ը։

Թերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 109 մլն 964 հազար դրամ, մինչդեռ 2018-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 127 մլն 216 հազար դրամ: Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս